Мы сильнее, когда мы вместе.
Армянская воскресная школа Нижнего Новгорода получила благодарственное письмо и поощрительный приз от Министерства Диаспоры РА.
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ
Հարգարժան տնօրեն
Ամփոփվել են ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային
հայկական կոնգրեսի կողմից անցկացված «Հայապահպանության
գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական
մրցանակաբաշխության արդյունքները: Մրցույթի կազմկոմիտեն
մասնագիտական մրցութային հանձնաժողովների ներկայացրած
ամփոփագրերի հիման վրա «Լավագույն հայկական կրթօջախ»
անվանակարգում մրցանակակիր է ճանաչել առավել բարձր միավորներ
ստացած կրթական մի շարք հաստատությունների:
Մրցույթի կազմակերպիչները փորձել են խրախուսել հնարավորինս
շատ կառույցների, քանի որ սփյուռքում հայկական կրթօջախների
պարագայում այդ կազմակերպությունների գոյությունն ու
գործունեությունը ինքնին վկայում է դրանց հայապահպան
և նվիրական առաքելության մասին:
Կազմկոմիտեի որոշմամբ, Սփյուռքում հայապահպանությանն
ուղղված գործունեության, սերունդներին հայեցի կրթելու
ու դաստիարակելու գործում ներդրած ջանքերի, ինչպես նաև
համահայկական մրցանակաբաշխությանը մասնակցության համար,
Ձեր կրթօջախն արժանացել է խրախուսական մրցանակի և ստանում
է Շնորհակալագիր:
Դրանք կարող եք ստանալ անձամբ` պատեհ առիթով Հայաստան
այցելելուն պես, կամ Ձեր ներկայացուցչի միջոցով` ՀՀ սփյուռքի
նախարարությունից (հասցե` Վազգեն Սարգսյան 26/1):
wac@armcongress.org; ministry@mindiaspora.am;
Կազմկոմիտեն շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին
մրցույթի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության և ակտիվ մասնակցության
համար:
Մրցութի կազմկոմիտե
29 հոկտեմբերի 2010թ.