Мы сильнее, когда мы вместе.
Զանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 4-ի ՙՀայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին՚ թիվ 333-Ն որոշման 2-ր հանձնարարականի համաձայն` ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտարարում է ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:
Հավատարմագվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր
դիմում, որտեղ պետք է նշված լինեն`
ա/ լրատվական գործունեությունն իրականացնող իրավաբանական
անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու
վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը
ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը
(եթե հայրանունը նշված է անձնագրում) եւ բնակության վայրը,
հասցեն.
բ/ հավատարմագրման ներկայացվող լրագրողի` ըստ անձնագրի
ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված
է անձնագրում).
գ/ լրագրողի ներկայացրած լրատվական միջոց(ներ)ի անվանումը.
դ/ լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի
էլեկտրոնային հասցեները, հեռախոսների եւ հեռապատճենների
համարները, եւ մեկ լուսանկար /3x4 չափի/
Հավատարմագրումն ուժի մեջ է մինչեւ 2010թ. դեկտեմբեր
30-ը: Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության
միջոցը ներկայացնող ոչ ավելի քան 2 լրագրող, 2 լուսանկարիչ
կամ տեսաձայնագրման 2 օպերատոր:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող
լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ
լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացնել
նաեւ ՀՀ-ում լրագրողի հավատարմագրման` ՀՀ արտաքին գործերի
նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը,
իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող
լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ
լրագրողի հավատարմագրման համար ՀՀ հավատարմագրում չի
պահանջվում, եթե ՀՀ-ի տարածքում սահմանված կարգով գործում
է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված
ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման
խնդիրը:
Հավատարմագրման համար դիմել Հայաստանի Հանրապետության
սփյուռքի նախարարության աշխատակազմի մամուլի և հասարակայնության
հետ կապերի վարչություն:
Հավատարմագրման համար դիմումները պետք է ներկայացնել
ս.թ. մինչեւ դեկտեմբերի 29-ը: