ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումները լեհահայ համայքնի ներկայացուցիչների հետ
Дата:
21.08.2009
ՀՀ Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն այցելեց Կոլոբժեկ և Կոշալին քաղաքներ: որտեղ հանդիպումներ ունեցավ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարարին ուղեկցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը և ՙԼեհաստանի հայկական համագումար՚ կազմակերպության նախագահ Կարեն Հովսեփյանը:
Ինչպես համագումարում, այնպես էլ նշված հանդիպումների
ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները ՀՀ նախարարի
առջև բարձրացրեցին բազմաթիվ հարցեր, որոնցից առավել ուշագրավ
էին, Լեհաստանում բնակվող 16 տարին լրացած պատանիների
զինհաշվառման և անձնագրավորման խնդիրները, հայ-լեհական
հարաբերությունների զարգացմանը, հայ պատանիների կրթությանն
ու զինծառայությանը, համայնքի կրթամշակութային խնդիրներին
առնչվող բազմաթիվ հարցեր:
ՀՀ Սթյուռքի նախարարը սիրով պատասխանեց հուզող բոլոր
հարցերին, ներկայացրեց ՀՀ օրենսդրության պահանջները ՀՀ
քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները տվյալ
ոլորտում: