Մեկնարկեց ՙԱրի տուն՚ ծրագրի երրորդ փուլը
Дата:
21.08.2009
Օգոստոսի 18-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած ՙԱրի տուն՚ ծրագրի 3-րդ փուլը, որի` շուրջ 60 մասնակիցներ Հայաստան են ժամանել Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից: Այսօր նրանք այցելեցին Էջմիածին եւ Սարդարապատ:
Երեկոյան ՀՀ սփյուռքի նախարարությունում ծրագրի մասնակիցներին
եւ հյուրընկալող ընտանիքների անդամներին ընդունեցին փոխնախարար
Ստեփան Պետրոսյանը եւ աշխատակազմի ղեկավար Արտակ Զաքարյանը:
Ծրագրի պատասխանատու, համահայկական ծրագրերի վարչության
պետ Ժենյա Ազիզյանը նրանց ծանոթացրեց մինչեւ օգոստոսի
31-ը տեւող միջոցառումների մանրամասներին:
Հանդիպման ընթացքում բաժանվեցին նաեւ ՙԱրի տուն՚
ծրագրի տարբերանշանով պայուսակներ, վերնաշապիկներ եւ
գլխարկներ: