Мы сильнее, когда мы вместе.
Արդեն տեղեկացրել ենք, որ ս.թ. հուլիսի 1-4-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Հայ բժիշկների միջազգային համաժողովին եւ հանդես եկել ծավալուն ելույթով: Նախարարը ողջունել է նման ներկայացուցչական համաժողովը եւ նշել, որ համահայկական հսկայածավալ ներուժի հաշվեկշռում նշանակալի է աշխարհասփյուռ հայ բժիշկ-մասնագետների տեղն ու դերը, քանզի մարդու ֆիզիկական առողջության պահպանումը խոշոր հաշվով հոգևոր ներդաշնակության ապահովման հիմնական երաշխիքն է:
Նախարարը հայ բժիշկներից խնդրել է ուշադրություն դարձնել
հատկապես հետեւյալ հարցերին.
1. Մասնագետների պատրաստման և վերապատրաստման ապագա
ծրագրերը նվիրել առողջապահության նորագույն նվաճումներին
համապատասխան նորագույն կենտրոնների ստեղծմանը Հայաստանում£
Բոլոր նորույթները արագ պետք է տեղայնացնել Հայաստանում,
օգնել առողջ հասարակություն, ազգ ունենալու խնդրի լուծմանը:
Նոր կենտրոններ և կլինիկաներ բացելիս հաշվի առնել հիվանդությունների
վիճակագրություններում աճի դինամիկան:
2. Շատերը ղեկավարում են առողջապահական որևէ հաստատություն.
չափազանց օգտակար և արդյունավետ կլինի, եթե քույր քաղաքների
օրինակով հարաբերություններ, կապեր հաստատվեն Հայաստանի,
Արցախի քաղաքների և գյուղերի հիվանդանոցների և վերոհիշյալ
հիվանդանոցների միջևª առաջնորդվելով փոխօգնության,
փորձի փոխանակման և փոխլրացման սկզբունքներովª ՙՀիվանդանոցըª
հիվանդանոցին՚ շարժումը Սփյուռք-Հայրենիք գործակցության
կարևոր մեկնակետերից է:
3. Այսքան հզոր պոտենցյալը պետք է օգտագործել
բժշկական կրթության որակը, մակարդակը միջազգային չափանիշներին
հասցնելու համար, մանավանդ որ դրան ուղղված բարեփոխումներն
սկսված են Երևանի պետական բժշկական համալսարանում:
4. Սփյուռքի նախարարությունն առաջարկում
է աջակցել AMIC-ին և համատեղ ուժերով ստեղծել
AMIC-ի բաժանմունքներ Սփյուռքի այն հայաշատ համայնքներում,
որտեղ չկան դրանք:
Նախարարի ելույթում արծարծված հարցերին հետաքրքրությամբ
են հետևել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի առողջապահության
նախարար Արա Դարզին, ՀՀ առողջապահության նախարար Հարություն
Քուշկյանը, ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը,
համաժողովի մասնակից ճանաչված բժիշկներ:
Ինչպես միշտ, ՀՀ սփյուռքի նախարարի աշխատանքային
հանդիպումների ժամանակացույցը բավականին հագեցած է եղել:
Համաժողովի շրջանակներում Հրանուշ Հակոբյանն այցելել
է ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչություն և հանդիպումներ
ունեցել ՀՅԴ, Հայ Դատի և Համազգայինի ներկայացուցիչների
հետ, որոնք հետաքրքրվել են ՀՀ սփյուռքի նախարարության
կատարած աշխատանքով, իրականացվող ծրագրերի արդյունավետությամբ
և իրենց հերթին առաջարկել են մի քանի ծրագրեր և նշել,
որ ակնկալում են ՀՀ սփյուռքի նախարարության հետ դրանց
համատեղ իրականացում: Մասնավորապես ս.թ. նոյեմբերին Նյու
Ջերսիում կազմակերպվող ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ փառատոնը
ծրագրվում է անցկացնել ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ:
Հանդիպմանը մասնակցել է ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության
մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը:
Տիկին Հակոբյանն այցելել է ս. Վարդան եկեղեցի,
որտեղ հանդիպում է ունեցել հայ առաքելական եկեղեցու արևելյան
Ամերիկայի թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի
և թեմական խորհրդի անդամների հետ: Նրանք նախարարին ներկայացրել
են տարածաշրջանի հայ համայնքի կյանքին առնչվող իրենց
ծրագրերի մասին, որոնց մեծ մասը հաջողությամբ իրականացվում
են թեմում: Քննարկումների ընթացքում պայմանավորվածություններ
ձեռք բերվեցին համատեղ ծրագրեր իրականացնելու առումով`
հատկապես երիտասարդության շրջանում:
Նախարարի հաջորդ հանդիպումը Հայկական Բարեգործական
Ընդհանուր Միությունում էր, որտեղ տիկին Հակոբյանը գործնական
զրույց է ունեցել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ:
Վերջինս ներկայացրել է միության ռազմավարական ծրագրերը,
որոնց շարքում քիչ չեն այնպիսիք, որոնք համընկնում են
ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին և ընդունելի է համարվել
համատեղ ծրագրեր իրականացումը` ՙվիրտուալ քոլեջի՚, երիտասարդների
ուսումնական պրակտիկայի կազմակերպման եւ այլ ոլորտներում:
Նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է նաև Մեծի
Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Արևելյան թեմի առաջնորդարան
և հանդիպում ունեցել թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս
Չոլոյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱՄՆ-ում
ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը եւ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
Արմեն Մարտիրոսյանը:
Այնուհետև տիկին Հակոբյանը ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունում
հանդիպում է ունեցել Ռամկավար Ազատական կուսակցության
անդամ, ՙԱրմենիըն Միրըր Սփեքթեյթր՚ թերթի թղթակից Հակոբ
Վարդիվառյանի հետ և ծավալուն հարցազրույց տվել թերթին:
ՀՕՖ-ի վարչության անդամների հետ նախարար Հրանուշ
Հակոբյանի հանդիպման ընթացքում ներկայացվել են այն հսկայածավալ
աշխատանքները, որոնք առ այսօր իրականցվել են Հայաստանում`
կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, երեխաների
իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում: Պայմանավորվածություն
է ձեռք բերվել` ծրագրերի մասին տեղեկատվության փոխանակման
վերաբերյալ: ՀՀ սփյուռքի նախարարի մասնակցությամբ ՀՕՖ-ի
կազմակերպած ընդունելության ժամանակ, գնահատանքի խոսքեր
են ասվել եւ պարգեւներ են հանձնվել համաժողովի մասնակից
մի շարք հայ բժիշկների` թե Սփյուռքից, թե Հայրենիքից:
Նախարարը Հայաստանի առողջապահության համակարգում ունեցած
ավանդի համար մի շարք սփյուռքահայ հայտնի գիտնականների,
պրոֆեսորների եւ բարերարների պարգեւատրել է ՀՀ սփյուռքի
նախարարության պատվոգրերով:
ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումների շարքը շարունակվել
է. սփյուռքահայ բարերարներ Անեթ Ջուլֆակյանի, Ռիտա Պալյանի,
Էդգար Հովսեփյանի, Արամ Չուբանյանի հետ ՀՀ սփյուռքի նախարարի
հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաբնույթ հարցեր,
որոնք կապված են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների
սերտացման և հայության համընդհանուր խնդիրների լուծման
ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության մշակած ծրագրերի
իրականացման հետ: Միաժամանակ, նրանք պատրաստակամություն
են հայտնել հնարավորինս աջակցելու սփյուռքի նախարարության
այն բոլոր ծրագրերին, որոնք միտված են հայապահպանությանը,
սփյուռքում հայ ինքնության պահպանմանը, հայ ներուժի բացահայտմանը
և Հայրենիքի զորացման համար այն ծառայեցնելու կարևոր
նպատակին: