Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

TEGHUT!!!!

Дата: 28.10.2009

Թեղուտի անտառի ճակատագրով մտահոգ սիրելի բնապահպաններ, ուրախությամբ հայտնում եմ, որ Թեղուտի մասին պատմող Տիգրան Պասկևիչյանի “Թեղուտ. զավակների հացը / Teghut Children’s Bread” վերնագրո

Թեղուտի անտառի ճակատագրով մտահոգ սիրելի բնապահպաններ, ուրախությամբ հայտնում եմ, որ Թեղուտի մասին պատմող Տիգրան Պասկևիչյանի “Թեղուտ. զավակների հացը / Teghut Children’s Bread” վերնագրով կնքված 35 րոպեանոց ֆիլմը վերջապես պատրաստ է !!!

Պրեմիերան այսօր` Sunchild-ի շրջանակներում ` ամսի 27-ին, ժամը 12:00ին Հայաստանի ազգային պատկերասրահում,
ինչպես նաև նույն օրը ժամը 18.00ին “Մոսկվա” կինոթատրոնի վիդեոսրահում,
նաև ամսի 28ին, ժամը 19.00ին դարձյալ նույն տեղում` “Մոսկվա” կինոթատրոնի վիդեոսրահում.
Բոլոր ցուցադրությունները անվճար են.


Ֆիլմի մասին Sunchild-ի բուկլետից`
Ֆիլմը ներկայացնում է Հայաստանում հանքերի շահագործման վիճակը` կենտրոնանալով Թեղուտի նոր բացվող հանքավայրի վրա: Թեղուտը հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում, որովհետև Հայաստանի հանքարդյունաբերության մեջ առաջին անգամ հանքավայրի շահագործման համար կատարվելու են զանգվածային անտառահատումներ, հանքը շահագործվելու է բաց եղանակով, պոչամբարները տեղակայվելու են բնակավայրերի և գյուղատնտեսական հողերի անմիջական հարևանությամբ, ինչը կարող է լրջորեն վտանգել շրջակա միջավայրի կայուն պահպանությունը: Էկոլոգիական խնդիրներից բացի, ֆիլմն արծարծում է նաև տնտեսական, սոցիալական և իրավական հիմնախնդիրներ:


Источник: http://www.miacum.am/gazeta/2009/10/28/88600