ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ` ՆՎԻՐՎԱԾ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿԻՆ
Дата:
11.11.2009
Նոյեմբերի 11-ին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դահլիճում իր աշխատանքները սկսեց Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակին նվիրված համահայկական գիտական նստաշրջանը: Նստաշրջանի կազմակերպիչներն են ՀՀ սփյուռքի նախարարությունը, Երեւանի պետական համալսարանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտը, Հայաստանի գրողների միությունը:
Հոբելյանական միջոցառմանը մասնակցում էին գիտնականներ,
գրականագետներ, վարուժանագետներ: ՀՀ սփյուռքի նախարարության
հրավերով ներկա էր նաեւ ֆրանսահայ վարուժանագետ դոկտոր
Գրիգոր Պըլտյանը:
ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանն իր ողջույնի խոսքում
կարեւորեց նման գիտաժողովների կազմակերպումը, ընդգծելով,
որ դրանք լավ առիթ են եւս մեկ անգամ գնահատելու մեծերի
թողած ժառանգությունը, նոր էջեր գտնել նրանց ստեղծագործություններում:
ՀՀ սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը, շնորհավորելով
ներկաներին հայ մեծանուն գրող Դանիել Վարուժանի 125-ամյակին
նվիրված գիտաժողովի մեկնարկի առթիվ, ընդգծեց, որ այն
իրականցվում է 2009թ. կառավարության` հոբելյանական հանձնաժողովի,
որոշման շրջանակներում: Կարեւորելով Դանիել Վարուժանի
գրական հարուստ ժառանգությունը հայ գրականության զարգացման
գործում եւ նրա ստեղծագործությունների հայապահպան եւ
հայեցի դաստիարակության առաքելությունը, Ս. Պետրոսյանը
նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն իր առջեւ նպատակ
է դրել` օժանդակել, որպեսզի հայ մեծ գործիչներին, գիտնականներին
նվիրված հոբելյանական միջոցառումները համահայկական դառնան:
Դանիել Վարուժանի 125 ամյակն ըստ արժանվույն նշելու առաջարկով
նախարարությունն արդեն դիմել է Սփյուռքի հայկական կրթօջախներին
եւ այդ նպատակով նրանց ուղարկել անհրաժեշտ նյութեր: ՙԱյդպիսի
միջոցառումները կնպաստեն մեր ժողովրդի տարբեր հատվածների
միջեւ մշակութային կապերի ամրապնդմանը, Հայրենիք-Սփյուռք
գործակցության զարգացմանը՚, - նշեց փոխնախարարը:
ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն իր ողջույնի խոսքում
ընդգծեց, որ Դանիել Վարուժանը մեր գրականության ամենաներկայանալի
դեմքերից մեկն է եւ դասականների բազմաձայնության մեջ
այն բացառիկը, ով եւ' իր գործով, եւ' իր խոսքով եւ եւ'
իր կյանքով լիովին մխրճվել է իր ժողովրդի ճակատագրի մեջ:
ՀԳՄ նախագահը նշեց, որ Դ. Վարուժանն իր ստեղծագործության
միջոցով կարողացել է անհատական, մարդկային տառապանքը
հասցնել համազգայինի եւ ազգային տառապանքը` համամարդկային
տառապանքի: ՙՄեզ մնում է միայն իրականություն դարձնել
նրա բերկրանքի, արդարության, հայրենասիրության երազները
եւ անվերջ հնչեցնել նրա պոեզիան՚, - եզրափակեց Լ. Անանյանը:
Նստաշրջանին Դ. Վարուժանի ստեղծագործություններին
նվիրված զեկույցներով հանդես եկան բ.գ.դ., պրոֆեսոր Վ
Գաբրիելյանը, բ.գ.դ. Վ,. Կիրակոսյանը, բ.գ.դ.,
պրոֆեսոր Դանիելյանը, բ.գ.դ., պրոֆեսոր Ս. Մուրադյանը,
դոկտոր Գրիգոր Պըլտյանը, բ.գ.թ. Վ. Դեւրիկյանը,
բ.գ.թ., դոցենտ Ս. Սրապիոնյանը, ասպիրանտ Ա. Խառատյանը:
Հոբելյանական նստաշրջանը եզրափակվեց ԵՊՀ մշակութային
կենտրոնում` Դանիել Վարուժանի կյանքին եւ գործունեությանը
նվիրված թատերական ներկայացմամբ: