Мы сильнее, когда мы вместе.
ՀՀ սփյուռքի նախարարի մոտ կայացած ընդլայնված խորհրդակցությանը մասնակցեցին Սփյուռքի խնդիրներին առնչվող եւ Սփյուռքի զանազան կառույցների հետ որոշակի ծրագրեր իրականացնող նախարարությունների եւ պետական գերատեսչությունների համապատասխան վարչությունների եւ բաժինների ղեկավարներ: Նպատակը` ՀՀ սփյուռքի նախարարության հետ փոխադարձ ակտիվ շփումների եւ համագործակցության ապահովումն է, Հայրենիք-Սփյուռք գործակցության տարբեր ոլորտներում աշխատանքների համադրումը, միմյանց գործունեության վերաբերյալ իրազեկման աստիճանի բարձրացումը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը խորհրդակցության ընթացքում
նախ ներկաներին ծանոթացրեց Հայաստան-Սփյուռք
գործակցության զարգացման կարեւորագույն ուղղություններին:
Տիկին Հակոբյանը խորհրդակցության մասնակիցներին
մանրամասն ծանոթացրեց նաեւ նախարարության նախաձեռնած
ծրագրերին, մասնավորապես իրականացված եւ առաջիկայում
իրականացվելիք համահայկական համաժողովներին, դրանց խնդիրներին
ու նպատակներին:
Գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց հետաքրքրող
հարցերն ուղղեցին նախարարին` Սփյուռքին վերաբերող խնդիրներում
ավելի սերտ, փոխկապակցված համագործակցության վերաբերյալ
եւ ստացան հիմնավորված,սպառիչ պատասխաններ:
Նախարար Հրանուշ Հակոբյանը, կարեւորելով նման հանդիպումների
նշանակությունը, առաջարկեց դրանք դարձնել պարբերական,
ինչն էլ’ ավելի արդյունավետ կդարձնի ՀՀ գործադիր
մարմիններում Սփյուռքի հետ տարվող աշխատանքների համակարգումը: