Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

Մկրտիչ Մինասյանի մասին

Дата: 23.10.2009

Պատմությունը նաև կապված է իմ ընտանիքի հետ, բայց եթե այդ պնակալեզը նորից աչքի չնկներ, ես երևի դա չեի գրի և դա կմնար իմ անձանական անելիքներից մեկը հնարավորության սահմաններում: Ինչևե, ես, քանի որ առաջին

Պատմությունը նաև կապված է իմ ընտանիքի հետ, բայց եթե այդ պնակալեզը նորից աչքի չնկներ, ես երևի դա չեի գրի և դա կմնար իմ անձանական անելիքներից մեկը հնարավորության սահմաններում: Ինչևե, ես, քանի որ առաջին տարի չընդունվեցի Մոսկվայի Համալսարան 1988թ աշխատում է այն ժամանակվա Օրջոնիկձեի շրջանին պատկանող "Շինանյութ" գործարանում: Այնտեղ էր աշխատում նաև իմ ողորմատիկ մայրս, որը գործարանի "Ղարաբաղ" կոմիտեի նախագահն էր: Այն ժամանակ գրեթե բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում տարերայնորեն ստեղծվեցին մնան կառույցներ:
88 թ երկրաշարժ, Գորբաչովը գալիս է Հայաստան, սկսվում են ակտիվիստների մասսայական ձեռբակալություններ: Այդ ժամանակ նաև ես ձեռբակալվեցի Օպերայի հրապարակում ներքին զորքերի զինվորների հետ կռիվ անելու համար` ջահել էի և տաք, "դատեց" ինձ անձամբ այդ ժամանակ դեռ անհայտ Ալբերտ Մակաշովը և դատապարտեց 25 օր վարչական կալանքի: Տարան Սպանդարյանի քաղմաս, որտեղ և պարզվեց, որ ես անչափահաս եմ և դեռ 17 տարեկանս չի լռացել, կալանքը դարձրին 5 օր և տարան Սովետաշենի գաղութ/քաղմասերում արդեն տեղ չկար, այնքան մարդ էին բռնել/, որտեղ նստած էին արդեն "Ղարաբաղ" կոմիտեի գրեթե բոլոր անդամները և ակտիվիստները, կողքի խցում նստած եր երջանկահիշատակ Մովսես Գորգիսյանը, իսկ ես նստեցի այդ 5 օրը ԱԻՄ-ի մի քանի անդամների հետ, այդ թվում այդ ժամանակ ԱԻՄ-ի անդամ Ալեքսանդր Արզումանյանի հետ:
Երկար պատմեցի երևի....
Դուրս եկա և ինչ պարզվեց. Գորբաչովի գալուն պես այդ ժամանակվա Օրջոնիկիփեի առաջին քարտուղար անձնագրով պնակալեզ Մկոն 37-թվի հոտն առած ընկել էր իր շրջանի "Ղարաբաղ" կոմիտեականների սկզբանական կազմակերպությւնների անդամների մարդաորսով, քրեական գործեր էին հարուցվել, կուսակցությունից հեռացումներ, պայքար "националист-экстремист"-դեմ: Շրջկոմում իսկական դատաստաններ են կազմակերպվել այդ մեղադրանքով: Քրեական գործ էր հարուցված նաև իմ` գործադուլի կոչ, և մորս` հավելյալ առանց տնօրենի իմացությամբ պետական մեխանիզմները և գույքը աղետի գոտի/խոսքը 88-ի դեկտեմբերի մասին է / տեղափոխելու և օգտագործեոլւ մեղադրանքով:
Պարզվեց նաև, որ այդ տականքը հորս հետ 5 տարի Զեյթունի ուսանողական հանրացակարանում նույն հարկում է ապրել, մականունը Ճուտ, որի տղերքով գարեջրի էին ուղարկում:
Դե բայց դա Մկոի համար պատմական շանս էր. Շարժումը ջարդված, երկրաշարժ, ձեռբակալություններ, համատարած հուսալքություն, Գորբաչովյան պարետային ժամ և արտակարգ դրություն, զինվորները և զրահատեխնիկան Երևանի փողոցներում: Դա ՇԱՆՍ էր Մկոի համար "Մարդ" դառնալ.... ու նա չանսաց անել "մոլեռանդ" կոմիսնիստին հարիր ամեն ինչը:
Մորս և տասնյակ տղամարդկանց և կանանց Օրջոնիկիձեի շրջանից հեռացրին աշխատանքից, կուսակցությունից, կամ նվազագույնը "կամավոր" ստիպված եղան դիմում գրել ազատման մասին: Իմ գործը փակեց մի տարիքով հայրենասեր դատախազ, որի սենյակում, երբ ես մտա տեսա պատմական Հայասատնի երկու քարտեզներ: Այդ հանգամանքը ինձ ոգեշնչեց, բայց դատածազը փորձված մարդ էր և ասաց. "Տղա-ջան, գործ չունես, սրանք սրիկա են, գրի թե զրպարտություն է, ձեր սաղ տղերքը սուխոյ օտկազ են կանգնել, առավելևս, որ անչափահաս ես": Գրեցի, պրծա: Դուրս եկանք:
Ես ՀՀՇ-ն շատ բան կներեմ և ներել եմ, բայց որ այդ և Մկոյի նմաննները Շարժման հաղթանակից հետո նորից կարողացան "Մարդ" դառնալ, լինելով թաղապետ, բիզնեսմեն և այժմ "երեսփոխան", չեմ ներելու միայն դա:
Եվ լավ է անում Մկոն, որ այդպես է այժմ իրեն պահում. դա թող դաս լինի բոլոր նրանց, որոնք աչք փակեցին 88թ դեկտեմբերի սովետական պատժիչ մեքենայի տեղական մանկլավիկների գործողություններին և անցյալին:
Իսկ այն տղերքը, որ այդ ժամանակ հեռացվեցիցին աշխատանքից, ձեռբակալվեցին, շատերը հետագայում զոհվեցին ոչինչ չստացան....
Հա, ես հիշաչար մարդ եմ: Կան բաներ, որ չեմ մոռանալու:

Источник: http://www.miacum.am/gazeta/2009/10/23/154344