Miasin.Ru

Мы сильнее, когда мы вместе.

Ծեծված թեմա - 2

Дата: 02.10.2009

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին մասնակցել է Արցախի պետական համալսարանում կազմակերպված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլասի շնորհանդեսին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Շնորհանդեսի ժամանա

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին մասնակցել է Արցախի պետական համալսարանում կազմակերպված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլասի շնորհանդեսին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Շնորհանդեսի ժամանակ նախագահը կարեւորել է ատլասի նշանակությունը Հանրապետության համար, քանի որ այնտեղ ներկայացված են երկրի տարածքային ամբողջականությունը, քաղաքական, պատմական, տնտեսական, մշակութային եւ գիտակրթական բազմաթիվ տվյալներ: Բակո Սահակյանի խոսքով, ատլասն անմիջականորեն առնչվում է պետության անվտանգության հիմնախնդիրներին եւ պետք է ուղեցույց հանդիսանա բոլոր ձեռնարկումներում:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել խմբագրակազմի անդամների գործունեությունը եւ նրանց հանձնել պետական պարգեւներ: Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

"Azat Artsakh"

-----------------------

Բա սա աբսո՞ւրդ չի


...Ծիծաղեք տղերք, կյանքը կարճ է: Ո՞րն է մեր սահմանը:Ճ

Источник: http://www.miacum.am/gazeta/2009/10/02/102742